Պատմություն

Զարմանալի գեղեցկություն ունեցող այս տարածաշրջանը, որը զբաղեցնում է 11.432 հազ. կմ2 տարածք, կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ / Արցախ), որը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է կազմում: Պատմության ընթացքում Արցախը միշտ պահպանել է իր հայկական ինքնությունը: 1988-1994 թթհերոսական պայքարն արտահայտեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արդեն 1991 թ. Արցախն ամրագրեց  իր դեֆակտո անկախությունը: Ներկայումս  ԼՂՀ-նբաժանվածէ 8 վարչականշրջանների. Քաշաթաղ, Մարտակերտ, Շահումյան, Ասկերան, Մարտունի, Հադրութ, Շուշի և մայրաքաղաք Ստեփանակերտ:

 

1991թՍեպտեմբերի 2-իցԼՂՀ մայրաքաղաքն է Ստեփանակերտը, որն իր անվանումն է ստացել ի պատիվ Ստեփան Շահումյանի: Մայրաքաղաքն ունի 55 հազ. բնակչություն: Ստեփանակերտում առաջին բնակավայրը հայտնվել է մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակում: Այդ ժամանակաշրջանում Ստեփանակերտի տեղը եղել էր Վարարկն գյուղը, որն իրանվանումը ստացել էր գյուղով հոսող աղբյուրի անվամբ: Քաղաքի պատմությունը սկսվում է 18-րդդարից: 


Քաղաքի վերակառուցման նախագիծը մշակել է հայ անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ներկայիս Ստեփանակերտը աչքի է ընկնում իր մաքրությամբ և գեղեցկությամբ, հյուրընկալ ու լավատես բնակչությամբ: Քաղաքի խորհրդանիշն է դարձել <<Մենք ենք, մեր սարերը>> (Տատիկ-Պապիկ /1967թ.) կոթողը:

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հասնելիս Արցախի առաջին մեծ քաղաքը որ կհանդիպեք` Շուշին է (բնակչությունը 5,162)։   Քաղաքի տեղագրական դիրքն ապշեցուցիչ է. նրա սահմանները եզրագծող լեռնաշղթան ծառայել է որպես պաշտպանական գոտի` այն վերածելով քաղաք-ամրոցի։

Շուշին տեղակայված է բարձրավանդակի վրա` Ստեփանակերից ընհամենը տասնհինգ կիլոմետր հեռու, որից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արցախի մայրաքաղաք։  Այս նույն բարձունքից էր ադրբեջանական բանակը ռմբակոծում Ստեփեանակերտը պատերազմի առաջին ամիսներին։ 

19-րդ դարում Շուշին եղել է Ղարաբաղի մայրաքաղաքը` հանդիսանալով կովկասի առավել խոշոր քաղաքներից մեկը։  Այն ժամանակ գործող տասներկու եկեղեցիներից կանգուն են մնացել ընամենը երկուսը։  Մինչ 1920 թիվը, Շուշիում բնակվել են առավել քան 35,000 հայեր. 

1992 թվականի Շուշիի հերոսական ազատագրումը համարվում է Արցախյան հերոսամարտի կարևորագույն նվաճումներից մեկը, որն ապահովեց հայկական ուժերի հետագա հաջողությունները` կասեցնելով ադրբեջանական բանակի կատաղի հարձակումը հայկական բնակավայրերի վրա։  Առաջին հայկական զրահամեքենան, որը մուտք էր գործել Շուշի ազատագրման օպերացիայի ժամանակ, այժմ հուշարձանի տեսքով կանգնած է Ստեփանակերտից քաղաք բարձրացող ճանապարհին։   

 Արցախը ունի հազարամյա պատմություն, որին մանրամասն կարող եք ծանոթանալ www.karabakh.travel եւ www.mfa.am/en/martsakh/ կայքերում: