Ի՞նչ կարող ես տեսնել

Եզակի բնություն


Աշխարհի ամենտաղանդավոր ու հանճարեղ նկարիչը, երաժիշտն ու ճարտարապետը բնությունն է: Արցախի հիասքանչ սարեր ու հովիտներ կատարած մի կարճ ճամփորդությունը  կլինի ասվածի վառ ապացույցը: Դրանում համոզվելու համար անհրաժեշտ է պարզապես մեկ անգամ այցելել Արցախ կամ հետևել այս հղումներին: 

Հունոտի կիրճ

  

Ջդրդուզ

Սարսանգի ջրամբար

  

 

 

Մշակույթ

Արցախը հարուստ է ոչ միայն բնապատկերներով, այլև հարուստ մշակույթի կրող է. գործում են պատկերասրահներ, երեխաների համար նախատեսված ստեղծագործական կենտրոններ,  ինչպես նաև մի շարք երգի-պարի համույթներ, որոնք արտացոլում են հայկական հնամյա մշակույթն ու  ավանդույթները: Արցախի ….ն ևս ցնցող են: 1923 թ-ից Արցախում գործում է Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, 1961 թ-ից՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը: Կան նաև Արցախի պատմությումը ներկայացնող թանգարաններ: Ստեփանակերտում է գտնվում զոհված ազատամարտիկների թանգարանը, որ ներկայացնում է Արցախյան պատերազի: 2012թ.  Լույս հիմնադրամի ուսանողները բոլոր ցուցանմուշների ինֆորմացիան թարգմանեցին  ռուսերեն և անգլերենԱյժմ կարող եք գտնել   նաև թարգմանությունների աուդիո տարբերակները ՝արդեն 5 լեզուներով՝հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և եբրաերեն:

 

Արցախի պատմամշակութային կոթողներից են.


    •     
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին (1868-1886թթ. )
    •     
Գանձասարիվանքը (1216-1238 թթ. ) 
    •     
Գտչավանքը (XIII-րդդար
    •     
Դադիվանք (XI-XIV դդ.
    •     
ԱմարասիՎանք (IV-XIXդդ.)
    •     
Ծիծեռնավանք (II-IIIդդ-XVIIIդ.)
    •     
Երիցմանկանցվանք (1691թ.)
    •     
Գորգերի թանգարանը (գորգագործության մշակույթը XIX-XXդդ.)
    •     
Տիգրանակերտի ամրոցը (մ.թ.ա. I դ հայոց արքա Տիգրան Մեծի կողմից
    •     
Մոխրենեսի <<Օխտը դռնի վանք>>-ը (V-Viդդ.և այլն:
Արցախի տեսարժան վայրերը այսքանով չեն սահմանափակվումԱրցախն ինքնին թանգարան է բաց երկնքի տակ:

 
Արևելյան բաղնիք
Արևելյան բաղնիքը կառուցվել է 18-19 դդ. և գտնվում է քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում` քաղաքի վարչական կենտրոնի հարևանությամբ: Տիպիկ մահմեդական կառույց է: Գործել է մինչև 1994 թ.:  Բաղնիքը մեկ հարկանի բազմանկյուն կառույց է: Արևելյան հատվածում գտնվող սյունասրահը բաղնիքի ընդհանուր մուտքն է: Բաղնիքի ներսում կա 5 փոքր և մեկ մեծ լողասրահ, մեկ ընդհանուր սրահ`շատրվանով, որը հավանաբար ծառայել է որպես թեյասրահ, որն իր մեջ ունի խորշեր, որոնք  ծառայում են  որպես առանձնասենյակներ: Արևելահայաց սենյակներն ունեն բնական լուսավորություն, իսկ ներքին սենյակները, որոնք հենց լողարաններն են, չունեն պատուհաններ, և հետևաբար բնական լուսավորություն: Սակայն բոլորն էլ օդափոխվում են, որն իրականացվում է տանիքի վրա տեղադրված երդիկներով: Կռույցը պատրաստված է սպիտակ կրաքարից. օգտագործվել է նաև աղյուս: Երկու մեծ սրահներն ունեն գմբեթներ: Շինությունն ունի հիմնավերանորոգման կարիք: Բաղնիքը գործող դարձնելու համար հարկավոր է կառուցել կաթսայատուն, ջրամբար և պոմպակայան:

 
Թատրոն
Թատրոնը միշտ էլ կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի մշակութային կյանքում: Մ.թ.ա. I-ին  դարից սկսած  Հայաստանի բոլոր մեծ քաղաքներն ունեին ամֆիթատրոն, ուր բեմադրում էին անտիկ հեղինակների աշխատանքները: Թատրոնի համար ներկայացումներ էր գրում անգամ հայոց թագավոր Արտավազդ II-ը: Արցախում, ինչպես և ամբողջ Հայաստանում թատերական արվեստը … : 19-րդ դարի երկրերդ կեսին այդ ժամանակներում Արցախի ամենից խիտ բնակեցված տեղանքում` Շուշիում հիմնադրվեց Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնը` 350 հոգու համար նախատեսված դահլիճում: Թատրոնում բեմադրվում էին հայկական և եվրոպացի  հեղինակների ներկայացումներ:

1932 թ. հիմնադրվեց Վահրամ Փափազյանի` այսօր  արդեն մեծ ճանաչում  վայելող   դրամատիկական թատրոնը, որը հիմնադրել է հայ բեմի մեծ վարպես Կարո Ալվարյանը:  Թատրոնը գտնվում է  Հակոբյան 18 հասցեում: Թատրոնի ռեպերտուրը հիմնականում ընդգրկում է հայ դասականների ու ժամանակակից հեղինակների ստեցծագործությունները: Թատրոն ունի  նաև Արցախի մշակութային մայրաքաղաքը` Շուշին: 2008 թ. հունվարի 8-ին, համաձայն կառավարության որոշման,  Շուշիի երիտասարդների ջանքերով վերաբացվեց <<Աստղիկ>>  երիտասարդական թատրոնը, ինչպես նաև Երվանդ Մանարյանի անվան խամաճիկների թատրոնն ու  Սոս սարգսյանի անվան դրամատիկական թատրոնը: 2008 թ. հոկտեմբերի 28-ին կառավարության որոշման համաձայն Շուշիի <<Աստղիկ>> երիտասարդական թատրոնը վերանվանվեց Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոն: Իր գոյության 5 տարիների ընթացքում թատրոնում բեմադրվել է 12 ներկայացում, դերասաններըմեկնել  են համերգային շրջագայություններ դեպի  Արցախ ու Հայաստան, մասնակցել  տարբեր փառատոնների և արժանացել է տարբեր ոսկյա մեդալների, դիպլոմների  ու վկայականների:

Շուշիում գործում է  նաև կինոթատրոն, որտեղ  ցուցադրվում են  ֆիլմարտադրության վերջին ձեռքբերումները:

 

Շուշիի կերպարվեստի թանգարան 

Շուշիում Արցախի կերպարվեստի  թանգարանը գործում է  2013թ. մայիսի 9-ից (Շուշիի անկախության օր): Կառուցվել է վաղ 19-րդ դ. Իջևանատան հիմքի վրա` պահպանելով վերջինիս արտաքին տեսքն ու ընդհանուր կառուցվածքը:  Թանգարանը գլխավորապես  կառուցվել է պրոֆեսոր Գրիգոր Գաբրիելյանցի աջակցությամբ, ով էլ հենց  նվիրաբերել է շխատանքների մեծ մասը: Թանգարանի բոլոր ցուցանմուշները Հայաստանին են նվիրաբերել Վրաստանից, Ռուսաստանից, Լիտվայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Միացյալ նահանգներից, Եթովպիայից, Մոնղոլիայից, Եգիպտոսից, Ինդոնեզիայից, Հաիթիից և Մադագասկարից և այլ երկրներից: Կանոնավոր կերպով անցկացվում են տարբեր  նկարիչների, ինչպես օրինակ Հակոբ Հակոբյանին (2014) նվիրված սիմպոզիումներ, որի շրջանակներում Շուշիում են հավաքվում աշխարհի տարբեր անկյուններից եկած նկարիչներ: Ամենամյա սիմպոզիումներից զատ հարկ եղած դեպքում անցկացվում են նաև անհատական ցուցադրություններ, ինչպես նաև դաշնամուրի դասական երաժշտության երեկոներ: Թանգարանը հյուրընկալում է նաև Տնջրի   միջազգային  երիտասարդական փառատոնը: 

 

 Արցախի կերպարվեստի թանգարանի խանութ


Թանգարանում վաճաառվում են  Արցախցի նկարիչների ու երիտասարդների աշխատանքները, որից, սակայն, խանութը չունի  եկամտի իր բաժինը: Հուշանվերների արժեքը 1000- 3.500  դրամ է , իսկ նկարներինը`1000-1500 $:

 

 Շուշիի գորգերի թանգարանը

Շուշիի գորգերի թանգարանը  գործում է  2013 թ. հոկտենբերի 22-ից: Գտնվում է Շուշիի արվեստների կենտրոնի առաջին հարկում: Հիմնադրել է Վարդան Ասատրյանը: Թանգարանը շահույթ չհետապնդող հաստատություն է, որի նպատակն է  պահպանել Արցախի գորգագործության հարուստ պատմությունն ու նոր շունչ հաղորդել  գորգագործության ոլորտին: Թանգարանում  կգտնեք 250-ից ավելի գորգեր,  ցուցադրված են նաև հնադարյան գործիքներ ու կենցաղային իրեր, որոնց մի մասը թվագրվում է 17-րդ դ.:  
Թանգարանի երկրորդ հարկում անցկացվում են Արցախյան կյանքն այս կամ այն կողմից լուսաբանող կարճաժամկետ ցուցադրություններ:  Վերջին ցուցադրությանը (փակումը 2014, հուլիսի 14)  ներկայացված էին նաև  Արցախի անկախության համար մղված պատերազմում զոհված ազատամարտիկների կիսանդրիները: 

  

Տիգրանակերտի հնագիտական թանգարան

Տիգրանակերտի հնագիտական թանգարանը հիմնադրվել է մ.թ.ա. 95-55 թվականներին Տիգրան Մեծի կողմից հիմնադրված համանուն Տիգրանակերտ քաղաքի շրջակայքում` հնագիտական արգելոցի տարածքում գտնվող միջնադարյան ամրոցում: 
Թանգարանն իր մեջամփոփում է Տիգրանակերտի վերջին 4 տարիների պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Նրա խոսքով, թանգարանում տեղադրված է 25 գունավոր տեղեկատվական ցուցանակ, որտեղ հայերենով, ռուսերենով և անգլերենով մանրամասն ներկայացնում են Տիգրանակերտի հայտնագործումը, նրա կառուցվածքը, հնագիտական հետազոտությունները և այլն:
Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մեր թվարկության 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ: Հիմնականում դրանք նրբագեղ կավե անոթներ են, քարից և ապակուց առարկաներ: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 5-6-րդ դարերում վառված կավից պատրաստված, հայերեն լեզվով արձանագրված նվիրատվության սկավառակը: Թանգարանում նաև լուսաբանվում են 2006 թ. Սկսված հնագիտական պեղումների ընթացքը: Բազմաթիվ վահանակների վրա ցուցադրված են մանրամասն տեղեկություններ տեղանքի վերաբերյալ, պեղումների և գտածոների տվյալներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հաճախորդները այստեղ կարող են ձեռք բերել ավանդական հուշանվերներ:

 

Նիկոլ Դումանի տուն-թանգարան

Նիկոլ Դումանի տուն-թանգարան (ժողովրդական ճարտարապետության, ազգագրության և գյուղական կենցաղի թանգարան) Տեղակայված է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում (Ղշլաղ), Ստեփանակերտ-Գանձասար ավտոմայրուղու 22-րդ կիլոմետրի վրա: Այն իրենից ներկայացնում է 19-րդ դարի բնակելի շինությունների համալիր, վերականգնվել է բնագրաբնույթ նյութերով: Հիմնականում դրանք` շինարարական տեխնիկայի լավագույն ավանդույթները իրենց մեջ վերցրած, փորագրված փայտյա պատշգամբներով, երկհարկանի տներ են:  Պատշգամբների փայտյա ժանյակները, հմտորեն փորագրությամբ պատված սյուներն ու փայտամածները ապշեցնում են հաճախորդներին իրենց անկրկնելիությամբ: Ազգագրական թաղամասի տարածքում մանրակրկիտ ճշտությամբ ներկայացված են ղարաբաղցիների 19-րդ դարի կենցաղի ու կյանքի պայմանները: Շատ ռեալորեն վերականգնված է ինտերերը, կահույքը, տնտեսության և կենցաղի առարկաները, իրական նմուշներ` հավաքված շրջակա գյուղերից: 
Ազգագրական թաղամասը կազմված է 4 բաժիններից` Նիկոլ Դումանի սրահից, 19-րդ դարավերջի ավանդական բնակելի սենյակից, գյուղական կենցաղի սենյակից թանգարանից և բակի շինություններից:

 

Նիկոլ Դումանի սրահ

Այն զբաղեցնում է տուն-թանգարանի առաջին հարկը:

Այստեղ տեղակայված են Նիկոլ Դումանի կյանքն ու գործունեությունը նկարագրող ցուցանմուշներ և հուշատախտակներ:

19-րդ դարավերջի ավանդական բնակելի սենյակ

Այն զբաղեցնում է տուն–թանգարանի 2-րդհարկը, կահավորված է այդ ժամանակների իրական իրերով: Գյուղական կենցաղի սենյակ-թանգարան Տուն-թանգարանի շենքին կից շինություններում տեղակայված է տնտեսական սենյակը` գյուղական կենցաղի թանգարանը: Այստեղ ցուցադրված հավաքածուն թանգարանի այցելուներին ամբողջական պատկերացում է տալիս այդ ժամանակշրջանի ղարաբաղյան ընտանիքի տնտեսական գործունեության մասին:

Բակի շինություններ

 Բակի վերին մասում վերակառուցված են 19-րդ դարի ղարաբաղյան առանձնատան կառույցներ, այդթվում նաև` թոնրատուն: Փակ ծածկի տակ տեղադրված է ղարաբաղցու կենցաղի կարևոր պարագաներից մեկը` թոնիրը, վերականգնված այն ժամանակների դասական տեխնոլոգիայով, թրծված կավե աղյուսներով: Վերակառուցման ժամանակ օգտագործվել են բացառապես հնաոճ շինանյութեր, որոնք հավաքվել են այդ ժամանակաշրջանի ավերված տների մնացորդներից: Բակի կենտրոնում աճող Նահապետ-ծառ թթենին յուրահատուկ ոճ է հաղորդում տուն-թանգարանին: