Ռազմավարություն

Շուշիի համար մեր ռազմավարությունը բազմակողմանի է, շեշտադրում է նրա եզակի տեղադիրքը որպես կառուցվածքային կրթական հանգույց, էկո-զբոսաշրջության թեժ կետ, և նրա ներուժը օտարերկրյա ներդրումների գործում:

Շուշի Ֆեստ 2015-ը, երիտասարդությանն ու բնապահպանությանն ուղղված մեր փառատոնը, որը կայացավ Հուլիսի 22-ին, ավելին էր քան սովորական տոնակատարությունը զվարճանքով, ցուցահանդեսներով և խաղերով, դա մի հնարավորությունն էր ցույց տալ Շուշին որպես կապող շղթա այս բոլոր հարթակների համար:

Շուշիի զարգացմանն ուղղված ծրագրերով , որոնք նախագծվել են բազմաթիվ խմբերի կողմից, մենք կարող ենք մտածել ոչ ավելի լավ հնարավորության մասին, քան Եզնիկ Մոզյանի անվան Արհեստագործական դպրոցն է, Շուշիում իր տեսակի մեջ միակ կառույցը, որն առաջարկում է շինարարական և նմանատիպ մասնագիտությունների վերաբերյալ եռամյա ուսումնական ծրագիր:

Այս նախագծերի մեջ ներգրավվելով ուսանողներին և տեղական դպրոցի շրջանավարտներին, մենք ոչ միայն օգտվում ենք այս բացառիկ կառույցից և այն ամենից ինչ այն առաջարկում է, այլև գովազդում Շուշին որպես զբոսաշրջային և, վերջիվերջո, որպես օտարերկրյա ներդրումների հանգույց:

Հիմնական նպատակն է աշխարհի տարբեր մասերում եղած բիզնեսների կապումը տեղական համայնքի հետ, համաստեղծել ավելի լավ Շուշի ունենալու համար: