ԱՐՏԱԴՐԱՆՔ

 


<<Վուդփեքրս փայտե խաղալիքներ>>

<<Վուդփեքրս փայտե խաղալիքներ>> նորաստեղծ հասարակական  հիմնադրվել է 2014  թ. Աշոտ Մարգարյանի կողմից: Այն միավորում է անհատների, արհեստավորների, ֆրիլանսերների (ժամանակավոր աշխատողներ) ու կամավորների, ովքեր աջակցում են երեխաների կրթության զարգացմանն ու հնարավորություններ  տալիս  տեղի արհեստավորներին՝ սեփական   սեփական  բիզնեսը հիմնելու  համար: Կազմակերպության գործունեության հիմնական մեխանիզմն Արցախում առևտուրն ու տուրիզմը խթանելն է: Այն Peace Entrepreneur Consortium-ի հիմնադիր անդամ է, այնպիսի կազմակերպությունների միություն, որ միավորելով հասարակական պատասխանատվությամբ օժտված  ընկերությունների՝ խթանում են տնտեսական զարգացումը՝ սա համարելով տրածաշրջանում հակամարտության լուծման ուղիներից մեկը:  Բոլոր նմուշներն արտադրվում է Արցախում և Ստեփանակերտից տեղափոխվում աշխարհի տարբեր ծայրեր: Կազմակերպությունն իր առջև դրել է հետևյալ խնդիրները.  ապահովել հասարակական պատասխանատվությունը, խթանել երեխաների կրթության զարգացմանը և տնտեսական հնարավորություններ ստեղծել արհեստավորների համար:

 

  • Դեղատու խոտաբույսեր, որոնցից առավել հայտնի են մայրամախոտը, ուրցը, դաղձը, մասուրը ավելուկը, հատապտուղներից` չիչխանը, մոշը, ազնվամորին, թանթրվենին, մրգերից` վայրի տանձը, խնձորը:
  • Գործում է կաթի սառեցման կայան։ Որոշակի ջերմաստիճանի առկայությամբ կաթը թթվեցնում են` իջեցնելով մինչև 4 աստիճան (կաթը գնում են բնակիչներից)։ Համագործակցում են «Աշտարակ կաթ» ընկերության հետ։
  • Անասնապահություն՝ խոշոր եղջերաոր ավորանասուններ, մանր եղջերավոր անասուններ, խոզեր, թռչուններ, մեղվաընտանիքներ:
  • Գյուղատնտեսական հիմնական արտադրանք՝ ցորեն, գարի, կարտոֆիլ, կաղամբ, բանջարաբոստանային կուլտուրաներ, կաթ, միս, բուրդ, ձու, մեղր:
  • Յամաջ թաղամասի բնակիչները զբաղվում են հատապտուղների, մրգերի, խոտաբույսերի հավաքչությամբ:
  • Ոչ ավանդական մշակաբույսերի մշակում: Մասնավորապես՝ բրոկկոլիի, կոլորաբիի, պեկինյան կաղամբի մշակում օրգանական գյուղատնտեսությամբ:
  • Ձեռագործություն. հնարավորության դեպքում գյուղացիները կարող են իրականացնել ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ, ինչու չէ նաև իրենց փորձը, հմտություններն ու գիտելիքները կարող են կիսել յուրաքանչյուր հետաքրքրասերի հետ:
  • Մրգերից մուրաբաների, ջեմերի, սիրոպների, բազմատեսակ լիկյորների պատրաստում: